Մեր մասին

Աջանիա Ծաղկի Սրահ 

Փնտրում եք ծաղկի սրահ Երևանո՞ւմ: Աջանիան գործող առաջատար խանութ-սրահներից է, որը բարեխճորեն իր առաքելությունն է իրականացնում սկսած 2000 թվականից: Մենք սեր և հոգի ենք դնում մեր պատրաստած յուրաքանչյուր փնջի կամ ծաղկային կոմպոզիցիայի մեջ, քանի որ գիտենք՝ դրանք ինչ-որ մեկի ժպիտի առիթ են դառնալու: Կարևորելով ծաղկի որակն ու թարմությունը՝ մենք ընտրել ենք փորձառու դիզայներների՝ մատուցվող ծառայությունների բարձր որակն ապահովելու համար: Նրանց շնորհիվ ծաղիկների, ծաղկեփնջերի և ծաղկային կոմպոզիցիաների անընդհատ թարմացվող տեսականին հաճախորդին միշտ մատուցվում է նորացված լուծումներով:

Ինչպես պատվիրել ծաղիկներ օնլայն

Մեր ծաղկի սրահն իրականացնում է նաև օնլայն պատվերների գրանցում և առաքում: Վճարումներն ընդունվում են ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ՝ ArCa, PayPal, Idram համակարգերի միջոցով: Մենք նաև ընձեռում ենք հնարավորթություն պատվիրել և վճարել առաքման պահին, կամ պատվեր գրանցելուց հետո ձեր նշած ժամին մոտենալ մեր խանութ-սրահ: Մեր օպերատորները պատրաստ են ցանկացած պահի օգնել և առաջարկել ձեր ճաշակին և գնային կատեգորիային հարմար ծաղիկներ: Նրանց հետ կապ հաստատելու համար այցելեք մեր ֆեյսբուքյան էջ և  հղեք ձեզ անհանգստացնող հարցերը: Խորհրդատու-վաճառողների հետ կապ կարող եք հաստատել նաև զանգահարելով մեր շուրջօրյա սպասարկվող հեռախոսահամարին՝ +374 91880068:

15896 Հաճախորդներ
3897 Ձևավորած ծաղկեփնջեր
10 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
1 ԾԱՂԿԻ ՍՐԱՀ
18756 ԵՐՋԱՆԻԿ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
275 ԾԱՂԿԵՓՆՋԵՐ

Աջանիայում կարող եք գնել

  • Ծաղկեփնջեր
  • Կոմպոզիցիաներ
  • Հարսանեկան փնջեր
  • Մեկ ծաղիկ
  • Բույսերրիգինալ աքսեսուարներ

Հոլանդական վարդեր

Աջանիան առանց միջնորդի վարդեր է ներմուծում Էկվադորի լավագույն ջերմոցներից, թաղարային բույսեր և այլ ծաղիկներ՝ Հոլանդիայից, աքսեսուարներ՝ Չինաստանից և Ռուսաստանից: Նշենք նաև, որ խանութ-սրահն ունի արկղերի և տուփերի սեփական արտադրություն: Մեր սրահում կարող եք գտնել հոլանդական վարդեր տարբեր երկարության և տարբեր գունային երանգների: Դրանք կանանց և աղջիկների ամենասիրելի ծաղիկներն են: Մենք կփաթեթավորենք և կձևավորենք լավագույն տպավությունն ու հիշողությունները ստեղծելու համար: Հոլանդական, ինչպես նաև տեղական վարդերի տեսականուն կարող եք ծանոթանալ այստեղ:

Մենք իրականացնում ենք շուրջօրյա առաքում Երևանում և մարզերում

Մեր ծաղկի սրահը գտնում է Երևան քաղաքի սրտում: Այն հասնալի է բոլորի համար: Իսկ ամենագլխավորն այն է, որ Աջանիան աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Պատվերները ևս շուրջօրյա առաքվում են հաճախորդներին Երևանում և ՀՀ մարզերում: Մեզ մոտ հաճախակի գործում է զեղչային ճկուն համակարգ և տարբեր ակցիաներ: Մենք նաև կազմակերպում են տարաբնույթ մրցույթներ և խաղարկություններ մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում: Հետևե՛ք մեզ և իմացե՛ք ավելին:

Սիրով՝

Ձեր Աջանիա