Առաքման պայմանները
Ajania.am կայքում կարող եք պատվիրել ծաղիկների առաքում օրվա ցանկացած ժամի: Ցանկացած պատվեր կատարելիս Դուք համաձայնում և ընդունում եք առաքման հետ կապված ստորև ներկայացված պայմանները:
Ինչպես պատվիրել ծաղիկների առաքում
Ajania-ի կողմից առաջարկվող ապրանքների/ծառայությունների ձեռքբերման համար անհրաժեշտ է ավելացնել նախընտրած ապրանքները/ծառայություննները զամբյուղում, այնուհետև ձևակերպել պատվերը:
Անհատական պատվերների կամ հարցերի դեպքում զանգահարել +37491880068 հեռախոսահամարով, կամ նամակ հղել մեր ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջի միջոցով, կատարել ճշտումներ պատվեր կատարելուց առաջ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Պատվերը ձևակերպելուց հետո այն ենթակա չէ փոփոխության: Այնուամենայնիվ, եթե անհրաժեշտ է կատարել փոփոխություն, ապա պետք է կապ հաստատել Ajania՝ զանգահարելով +3791880068 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն ajaniaflowershop@gmail.com էլ. փոստի հասցեին:
Ծաղկի առաքման գնացուցակ
Կախված առաքման հասցեից և առաքման ժամանակահատվածից, առաքման գինը կարող է փոփոխվել: Վճարման ենթակա գումարը բաղկացած է զամբյուղում եղած բոլոր ապրանքների գնից և առաքման ծախսերից:
Յուրաքանչյուր նոր պատվերի կամ պատվերի փոփոխության դեպքում ավտոմատ կերպով կարող են ծանուցումներ և էլեկտրոնային նամակներ ուղարկվել գնորդներ և ներկայացված ապրանքների/ծառայությունների մատակարարներին:
Հաշիվ-ապրանքագիր
Հաշիվ-ապրանքագիրը կցվում է առաքվող փաթեթին, որտեղ նշված է լինում պատվերի համարը, առաքվող պարագաների ցուցակը, գները և ընդհանուր արժեքը:
Գնորդն իրավունք ունի
Գնորդն իրավունք ունի մերժելու, հետ վերադարձնելու, կամ փոփոխություն կատարելու կատարված պատվերում նախքան դրա առաքումը: Պատվերն առաքելուց հետո մերժելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել առաքման գումարը:
Եթե պատվերի մերժման պատճառը փաթեթավորման վնասված լինելն է, ապա անհրաժեշտ է համապատասխան նշում անել առաքման ստացականի մեջ: Նշված դեպքում կատարվում է ապրանքի փոփոխություն կամ ամբողջական փոխհատուցում՝ ներառյալ առաքման ծախսերը:
Ընտրել ծաղիկներ